ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պայթյունից
18:44 - 15 փետրվարի, 2025

ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պայթյունից

Փետրվարի 15-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են շինությունը և սահմանազատել տարածքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել