Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
16:17 - 16 փետրվարի, 2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում շարու-նակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի Հանրապետության կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լիտվայի բարե¬կամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն», - նշված է ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել