factor.am: Կառավարության «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ին արտոնություն տվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Այս ընկերությունը 2017 թվականին է հիմնվել, զբաղվում է զենքի ու զինամթերքի արտադրությամբ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 394․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։
Գործադիրի ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունն ունի 303 աշխատատեղ 540 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 330-ի՝ 570 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Պետռեգիստրի տվյալներով՝ «Արսենալ ԼՏԴ» -ի հիմնադիրներն են Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովը և ՀՀ քաղաքացի Մարինա Ղազարյանը։
comment.count (0)