armenpress.am: ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգում՝ ընդլայնելով այն համայնքների ցանկը, որոնք կընդգրկվեն մասնակցային բյուջետավորման ծրագրերում։ ՀՀ կառավարության նիստին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս որոշմամբ նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեից 1 միլիարդ դրամ հատկացնել 21 համայնքի՝ մասնակցային բյուջետավորմամբ ծրագրեր իրականացնելու համար։ Նախագիծն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության խթանմանը և բնակչության ակտիվ ներգրավմանը համայնքային ծրագրերում։
«Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որով ընդլայնվում է համայքների ցանկը»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։
Մասնակցային բյուջետավորման ծրագրերում կընդգրկվեն հետևյալ համայնքները․ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ,Մասիս,Արմավիր, Արաքս, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան,Ախուրյան, Գյումրի, Արենի, Ջերմուկ, Եղեգիս և Դիլիջան։
comment.count (0)