Փետրվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Մասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, Գագարին, Զովաբեր, Սառնակունք, Գարգառ, Տաթև, Շինուհայր, Ոսկեպար, Չինչին գյուղերում, Սոլակ-Բջնի, Սոլակ-Ալափարս, Ջրամբար-Հարթավան, Ծաղկահովիտ-Կանիաշիր, Հարթավան-Երնջատափ, Վանաձոր-Ալավերդի, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի-Բագրատաշեն, Գորայք-Անգեղակոթ, Աղվանի-Տաթև, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
comment.count (0)