Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մ-7 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-3 միջպետական ավտոճանապարհի Արտաշավան-Ծիլքար հատվածները, Մ-2 միջպետական ավտոճանապարհի (Երևան-Մեղրի ավտոճանապարհ) «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Մեղրի բոլոր ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մ-4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Սյունիքի մարզում, Մասիս, Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք), Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան, Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին.
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
comment.count (0)