factor.am: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Սելամի Ալթընոքն անդրադարձել է ՀՀ պատգամավորների հետ հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա հայտնել է, որ Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության հետ հանդիպել են Հայաստանի պատվիրակությանը, որը մասնակցում էր Գլխավոր վեհաժողովին։
«Մենք արդյունավետ հանդիպում անցկացրեցինք մեր երկրի և հարևան երկրների հարաբերությունների վերաբերյալ։ Հուսով եմ, որ հանդիպումն օգտակար կլինի երկու երկրների համար»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկու կողմից էլ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը։
comment.count (0)