Մարվել է Երևանի ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը
18:40 - 13 մայիսի, 2025

Մարվել է Երևանի ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Մայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: Այրվել են ռեստորանի մոտակայքով անցնող գազի խողովակից արտահոսած գազը և տանիքի փայտե կառուցատարրերից 3 քմ հատվածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել