Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել
 |factor.am|
13:01 - 24 փետրվարի, 2025

Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Մարսել քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BFM TV-ն։ Դեպքի վայրում աշխատում են մոտ երեսուն հրշեջներ և ոստիկաններ։

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ին, հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։

ՌԴ գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Մարսելի Ամբրուազա Պարե 3 հասցեում։ Այս շրջանում են տեղակայված նաև Հայաստանի, Եգիպտոսի, Թունիսի հյուպատոսությունները, նշում է հեռուստաալիքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել