Լավրովը ժամանել է Անկարա |azatutyun.am|
10:22 - 24 փետրվարի, 2025

Լավրովը ժամանել է Անկարա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ին ուշ երեկոյան այցելել է Թուրքիա, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուսական դիվանագիտության ղեկավարն Անկարայում կքաննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրն իր հերթին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ թուրքական դիվանագիտական առաքելության ղեկավար Հաքան Ֆիդանը ծրագրում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Ուկրաինայում։

Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում է, որ Անկարան կընդգծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ինչպես դա եղավ 2022 թվականի մարտին։

Լավրովը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2024-ի հոկտեմբերի 18-ին՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։ Իսկ վերջին անգամ Ֆիդանն ու Լավրովը հանդիպել են փետրվարի 20-ին Յոհանեսբուրգում՝ G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է փետրվարի 18-ին Էր- Ռիյադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել