CEPA-ի համաձայնագրով 50%-ից ավել կատարողական ցուցանիշ ունենք. Սա, իհարկե, լավագույն արդյունքը չէ. Գալյան
 |news.am|
12:46 - 25 փետրվարի, 2025

CEPA-ի համաձայնագրով 50%-ից ավել կատարողական ցուցանիշ ունենք. Սա, իհարկե, լավագույն արդյունքը չէ. Գալյան |news.am|

news.am: CEPA-ի հետ կապված ներկա պահին մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի արդիականացման, նորացման և նաև նոր ճանապարհային քարտեզի մշակման վրա, ինչպես նաև հավաքագրել և գնահատել ենք նախորդ տարիներին տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գործողությունները, որոնք ստանձնված են եղել հենց CEPA-ի համաձայնագրով: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս ուղղությամբ 50%-ից ավել կատարողական ցուցանիշ ունենք: Իհարկե սա լավագույն արդյունքը չէ, բայց մենք պետք է աշխատենք, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը լինի ավելին։

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, պետք է նշեմ, որ զգալի առաջընթացը, որ արձանագրվել է ԵՄ-Հայաստան երկխոսության շրջանակներում, պայմանավորված է եղել ռազմավարական փաստաթղթի առկայությամբ:

Արդարադատության մշակվել և շրջանառվել է իրավահավասարության և հակախտրականության մասին օրենքը, և ես հույս ունեմ, որ մոտ ապագայում դա կներկայացնենք նաև Ազգային ժողովի դատին։ Մշակվել է նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծը, ներկայում այն գտնվում է քննարկում ների փուլում Ազգային ժողովի մարդու իրավունքների համապատասխան հանձնաժողովի մեր գործընկերների հետ:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի որոշումներին, ապա դրանց կատարման գործընթացը մեր երկրում շարունակական է և ես վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ քայլեր ևս ձեռնարկվում են։ Բացի օրենսդրական նախաձեռնություններից, մենք իրականացնում ենք նաև այս ոլորտում հանրային իրազեկման արշավներ՝ հատկապես թիրախավորելով ատելության խոսքի արգելքը, խտրականության արգելքը: Այս առումով տարբեր հանրային իրազեկման արշավներն իրականացվում են, ինչպես նաև տարբեր նյութերի, այդ թվում ուսուցողական նյութերի մշակումն է իրականացվում և 2024 թվականի ընթացքում իրավապահ մարմինների և դատարանների համար մշակվել է խտրականության և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների քննության մեթոդական ուղեցույցը, որը շատ շուտով կհանձնվի մեր իրավապահ մարմինների աշխատակիցների դատին»,- հայտարարեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել