«Համաս»-ն Իսրայելին է փոխանցել չորս պատանդների դիերը |azatutyun.am|
10:02 - 27 փետրվարի, 2025

«Համաս»-ն Իսրայելին է փոխանցել չորս պատանդների դիերը |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինյան «Համաս» խմբավորումն Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների դիերը, հայտնում է The Times of Israel-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ նաև սկսվել է 625 բանտարկյալների տեղափոխումը պաղեստինյան կողմ։

Բանտարկյալների մի մասն ավտոբուսով տեղափոխվել է Գազայի հատված, ենթադրվում է, որ նրանց թիվը մոտ 400 է։ Եվս 97 բանտարկյալ հանձնվել է Եգիպտոսին։

Իսրայելցի փորձագետները պետք է չորս պատադների մարմինների նույնականացում իրականացնեն։

Reuters-ը հայտնում է, որ Իսրայելը պաղեստինյան կողմին կհանձնի այն կնոջ մարմինը, որին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին էր փոխանցել սպանված պատանդ Շիրի Բիբասի փոխարեն։ Փաստորեն, դա Գազայի հատվածի մահացած բնակիչ էր։

Նախօրեին հաղորդվեց, որ «Համաս»-ն Իսրայելին կհանձնի չորս պատանդների մարմինները՝ հանգստյան օրերին չազատված պաղեստինցի բանտարկյալների դիմաց։

Հունվարի 15-ին կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, Իսրայելը պետք է փետրվարի 22-ին 602 պաղեստինցիների ազատեր բանտից իսրայելցի 6 պատանդների դիմաց։ Սակայն Թել Ավիվը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ ծայրահեղական «Համաս»-ը «պատանդների արժանապատվությունը նսեմացնող քարոզչական արարողություններ» է անցկացնում և պահանջեց «դադարեցնել այդ նվաստատցուցիչ արարողությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել