Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
14:52 - 01 մարտի, 2025

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, իսկ մարվել՝ 13։35-ին։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել