Թուրքիայում քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին
 |azatutyun.am|
15:29 - 01 մարտի, 2025

Թուրքիայում քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին։ Հայտարարությունը հնչել է Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից երկու օր անց։

Զինյալ խմբավորումը պնդել է՝ «մեր ուժերից որևէ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ հարձակման չեն ենթարկվել»: Միաժամանակ կոչ արել Թուրքիայի իշխանություններին Օջալանին ազատել բանտից։

Քուրդ զինյալները տասնամյակներ շարունակ արյունալի պայքար էին մղում անկախ պետության կամ ինքնավարության համար, հիմնականում՝ Թուրքիայի արևելքում։ Հակամարտության ընթացքում մոտ 40,000 մարդ է զոհվել։

Փետրվարի 27-ին բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ արեց իր զինյալ խմբավորմանը վայր դնել զենքերը, ինչը ողջունվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից։

Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալները, մինչդեռ հայտարարել են, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում:

Լուսանկարում՝ սիրիացի քուրդ կինը ծածանում է PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկարով դրոշը, երբ մարդիկ հավաքվում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքում՝ լսելու բանտարկված առաջնորդի ուղերձը/27․02․2025/AFP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել