Թուրքիան ու Ադրբեջանը գործարկել են Իգդիր-Նախիջևան գազատարը
 |azatutyun.am|
19:00 - 05 մարտի, 2025

Թուրքիան ու Ադրբեջանը գործարկել են Իգդիր-Նախիջևան գազատարը |azatutyun.am|

azatutyun.am: Տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։

«Այսօր Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ նախագծեր են իրականացնում։ Թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ այսօր կարևոր օր է»,- գազատարի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահը։

Նա շեշտել է՝ նախագիծը, որը այսօր բացում են, կապահովի Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը։

«Մեր երկրների հարաբերությունները արագորեն զարգանում են: Այս համատեքստում էներգետիկ ոլորտն առաջնահերթություն է»,- Անկարայում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գազատարի բացման արարողությանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն էլ հայտարարել է, որ «սա շատ նշանակալից իրադարձություն է»:

«Այս նախագիծը դիվերսիֆիկացնում է Նախիջևանի էներգամատակարարումը: Այն կնպաստի բնակչության բարեկեցությանը: Հետագայում դրա կարողությունների ընդլայնման հնարավորությունը կա: Դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար», - ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

Իլհամ Ալիևը, իր հերթին, հավելել է, թե համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերը նաև ճանապարհ են հարթում տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների իրականացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել