Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է․ Էրդողանը՝ Կոշտային |azatutyun.am|
11:47 - 28 փետրվարի, 2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է․ Էրդողանը՝ Կոշտային |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հնարավոր է, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով՝ Թուրքիան հենց սկզբից է ձգտել խաղաղության։

Կոշտան ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի պլանավորումը։

Թուրքիայն բազմիցս հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բանակություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով և նպաստել հարցի կարգավորմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել