Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա
 |civilnet.am|
19:07 - 04 մարտի, 2025

Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա |civilnet.am|

civilnet.am: Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Անկարա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ըստ նրա՝ հանդիպմանը երկու նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Բացի այդ, ըստ թուրքական TRT-ի՝ Էրդողանն ու Ալիևը տեսակապով ուղիղ եթերով մասնակցելու են Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման արարողությանը, որի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2023-ի սեպտեմբերի 25-ին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախoրեին անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին ասել էր հետևյալը՝

«Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում՝ մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև», – ասել է Թուրքիայի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել