ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն BBC-ին ասել է, որ Սպիտակ տան հանդիպումից հետո երկու անգամ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Չնայած նրան, որ Մարկ Ռյուտենը «ազատ չէ ասելու, թե ինչ է քննարկվել», բայց նշել է, որ Զելենսկիին ասել է՝ «մենք պետք է հարգենք այն, ինչ մինչ այժմ Թրամփը արել է Ուկրաինայի համար»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով Զելենսկին պետք է «ուղի գտնի»՝ վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ Սպիտակ տանը երկուսի բախումից հետո։
Նա հավելում է, որ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ՝ 2017-ից 2020 թվականներին, ԱՄՆ-ը հավանություն է տվել Javelin հակատանկային հրթիռային համակարգի վաճառքին, որը Ուկրաինային հնարավորություն է տվել «հակազդել», երբ Ռուսաստանը սկսեց իր լայնածավալ ներխուժումը 2022 թվականին։
Լուսանկարը՝ Պիեր Մարկո Տակկա/Getty Images
comment.count (0)