ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։
Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման վերաբերյալ։
comment.count (0)