ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
11:43 - 06 մարտի, 2025

ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Նախարարը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,- գրել է Սուրեն Պապիկյանը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել