Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|
14:12 - 04 մարտի, 2025

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։ 

«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,- ասաց Զարեհ Սինանյանը։ 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։ 

«Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել