aysor.am։ Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման, ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ:
Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծում:
Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ:
«Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասաց Բադասյանը:
Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասաց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն:
Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:
«Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելելեց նա:
Բադասյանն ընդգծեց, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում:
«Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծեց նախարարը:
comment.count (0)