ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը
16:53 - 22 օգոստոսի, 2019

ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը

news.am Եվրամիությունը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին առանց որեւէ պայմանի Ռուսաստանին կրկին հրավիրելուն: Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, հաղորդում է Reuters-ը:

G7-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Բիարիցե քաղաքում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նպատակահարմար կլիներ Ռուսաստանին թույլ տալ միանալ G7-ին: Ռուսաստանին հեռացրել էին G8-ի կազմից 2014թ. Ղրիմի միացումից եւ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Արեւմուտքի երկրների հետ հարաբերությունների վատթարացումից հետո:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ G8-ից Մոսկվայի հեռացման պատճառները «նախկինի պես ակտուալ» են, իսկ առանց որեւէ պայմանի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը «անարդյունավետ է եւ թուլության նշան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել