Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով ուղևորներից երկուսը մահացել են
22:34 - 05 մարտի, 2025

Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով ուղևորներից երկուսը մահացել են

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից մանրամասներ են հայտնել Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած պատահարից։ 

«Երևան-Երասխ երթուղով ընթացող էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի, որի ուղևորներից 2-ը մահացել են։

Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում՝ ավտոմեքենայի վարորդի երթևեկության կանոնների խախտման պատճառով»,- հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել