4-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում
10:09 - 08 մարտի, 2025

4-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում

Մարտի 8-ին, տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հայտարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել