Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել
09:33 - 13 մարտի, 2025

Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել

Մարտի 12-ին՝ ժամը 21:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել