Արճիս գյուղի բնակիչների բողոքն արդյունք է տվել. ջրատարից բացվել է կետ՝ գյուղացիների օգտվելու համար
15:59 - 28 օգոստոսի, 2019

Արճիս գյուղի բնակիչների բողոքն արդյունք է տվել. ջրատարից բացվել է կետ՝ գյուղացիների օգտվելու համար

Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Արճիս գյուղի բնակիչների բողոքը` ճանապարհ փակելու տեսքով, տվեց իր նախնական արդյունքները։
Անմիջապես համայնքի տարածքով անցնող (Լոռի-Բերդ) ջրատարից բացվել է կետ, որտեղից կարող են օգտվել գյուղացիները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գարիկ Միսկարյանը։

«Սա միանշանակ դրական լուրջ քայլ է, սակայն հարցի վերջնական լուծումը չէ։
Պատկան մարմիններից տեղեկացանք, որ գյուղի ամբողջական ջրամատակարարման ծրագիրը քննարկվում է կառավարությունում։

Լիահույս ենք, որ Արճիս գյուղի խմելու ջրի հարցին մոտ ապագայում դրական լուծում կտրվի։
Շնորհակալություն, բարիդրացիություն, արևշատություն»։

Հիշեցնենք, գյուղի խմելու ջրի բացակայության մասին խնդիրը բարձրաձայնելու համար արճիսեցիները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել