Բլագոդարնոյե գյուղը խմելու ջուր չունի՝ չնայած Կառավարությունը 18.4 մլն դրամ է հատկացրել ջրագծի կառուցման համար |hetq.am|
11:58 - 15 նոյեմբերի, 2019

Բլագոդարնոյե գյուղը խմելու ջուր չունի՝ չնայած Կառավարությունը 18.4 մլն դրամ է հատկացրել ջրագծի կառուցման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 2018 թվականի սեպտեմբերի 27-ին 18.4 մլն դրամ հատկացրեց Լոռու մարզպետարանին՝ Բլագոդարնոյե համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման համար։ Գումարը մարզպետարանին հատկացվեց, քանի որ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցումը որպես սուբվենցիոն ծրագիր հավանության էր արժանացել։

18.4 մլն դրամի հատկացումից անցել է մեկ տարի երկու ամիս, սակայն համայնքում այդպես էլ վերջնական կառուցված չէ խմելու ջրի ջրագիծը։

Բլագոդարնոյեի բնակիչ Վահան Իգիթյանն ասաց՝ ամեն ամիս իրենց խոստանում են, որ ջրագծի կառուցումը կավարտվի, սակայն մինչ օրս ջրագիծը վերջնական կառուցված չէ։

Նրա խոսքով՝ ջրագծի կառուցման աշխատանքներ տարվում են, սակայն` ոչ մշտապես։ Վահան Իգիթյանը աշխատողներից պարբերաբար հետաքրքրվում է ջրագծի կառուցման աշխատանքներից, սակայն տեղեկացնում են, որ շինանյութի պակաս ունեն, սպասում են մատակարարմանը։

«Խողովակաշարը համարյա լրիվ պատրաստ է, ոնց որ մի 300 մետրի չափ տեղ է մնացել, խողովակի պակասություն կա, վերանորոգման աշխատանքներ անելու անհրաժեշտություն կա։ Արդեն մեկ տարի երկու ամիս է՝ այդ ջրագծի կառուցման համար գումար է հատկացված։ Այդ ջրագիծն այն կառույցը չի, որ ասես դժվար սարքվող մի բան է, չեն կարողանում սարքել»,- նշեց Վահան Իգիթյանը։

Որպես խմելու ջուր գյուղի բնակիչները շարունակում են օգտագործել գետի աղտոտված ջուրը։ Վահան Իգիթյանը մտահոգվում է, որ ձմռան գալուն պես ջրագծի կառուցման աշխատանքները կդադարեն՝ այն պատճառաբանությամբ, որ ձյան պայմաններում հնարավոր չէ շինարարական աշխատանքներ իրականացնել։

Այս գյուղի 63 ընտանիք՝ 280 բնակիչ, գետից հոսող ջուր է խմում, որը չի մաքրվում և խողովակներով միանգամից հասնում է գյուղացիների տուն: Գետի ջուրը գյուղ է գալիս մեկ կիլոմետր հեռավորությունից, իսկ ֆիլտրված ջուր չի մատակարարվում 1990-ականների վերջից, երբ Սովետական Միության տարիներից շահագործվող խողովակաշարը փտել է՝ անհնար դարձնելով խմելու ջրի մատակարարումը:

Որպես լուծում գյուղացիները դույլերում հավաքում են ծորակից հոսող ջուրը, ժամեր շարունակ թողնում, որպեսզի ջրի հետ եկած մանր աղբն ու ավազը կուտակվեն դույլի հատակին, ապա նոր օգտագործում՝ խմելու նպատակով:

Ամբողջական նյութը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել