Առատաշենում խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել |hetq.am|
12:42 - 24 հունիսի, 2019

Առատաշենում խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել |hetq.am|

hetq.am։ «Առատաշենցիները դեռեւս չեն հավատում, որ իրենց ծորակից ջուր է հոսում»,- հունիսի 24-ին, Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում խմելու ջրի նոր կառուցված համակարգի բացումն ազդարարող միջոցառման ժամանակ հայտնեց Առատաշենի համայնքապետ Վահրամ Հայրապետյանը։

Առատաշենում 24-ժամյա ջրամատակարարումն արդեն իրականություն է եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը գյուղացիներին շնորհավորեց իր ղեկավարած կառույցի ֆինանսավորումով ջրամատակարարման նոր համակարգ ունենալու առիթով։

Տկն. Դեբորա Գրիսերը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ բացման արարողությանը մասնակցող հյուրերը գյուղում շրջայց կատարեցին ջրամատակարարման նոր կառուցված համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով։ Առանձին շինության մեջ տեղադրված էր ջրամղիչ պոմպը եւ քլորակայանը, պոլիէթիլենային խողովակաշարով վերակառուցվել է 10 կմ երկարությամբ ջրագիծը, բոլոր տների բակերում ջրաչափեր են տեղադրված, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման եւ վճարների հավաքագրման նոր համակարգ։

Ջրամատակարարման նոր համակարգի շնորհիվ Առատաշեն համայնքի 3200 բնակիչներն ապահովվել են շուրջօրյա որակյալ ջրամատակարարումով։ Հաշվարկվել է, որ խմելաջրի համակարգի բարելավման շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557,000 խմ ջուր եւ 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։

Մեկ տարի առաջ, «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում «Հետք»-ը հետազոտություն էր իրականացնում Առատաշեն համայնքում՝ պարզելու համար խմելու ջրի մատակարարման խնդիրները, խմելու ջրի մատակարարման ծառայությունից բնակչության բավարարվածության աստիճանը, ջրամատակարարման նոր համակարգ ունենալու եւ դրա դիմաց կանոնավոր վճարումներ կատարելու նրանց պատրաստակամությունը։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել