ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:
Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:
comment.count (0)