1tv.ge: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հայտարարությունը մարտի 23-ին Վրաստան-Հայաստան հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, ովքեր ողջ հանդիպման ընթացքում հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում»։ Ձեր ճնշող աջակցությունն իսկապես զգացվեց մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ մոտիվացիա տվեց թիմին: Ինչի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն պետք է նշեմ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ հանդիսականների փոքր խումբը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի տրիբունաների մոտ։
Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է։ Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով մենք վիրավորեցինք և՛ հյուրերի երկրպագուներին, և՛ թույլ չտվեցինք, որ մեր թիմը տոնի իր հաղթանակը հավատարիմ երկրպագուների հետ։
Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա։ Այս միջադեպը կարող է հանգեցնել ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների, հետևաբար՝ վնասել մեր հավաքականին և վրացի ֆուտբոլասերներին։
Շնորհակալություն հյուրերին և նրանց երկրպագուներին, ովքեր ընկերական մթնոլորտ ստեղծեցին ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում: Նաև հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով մեզ հյուրընկալելու համար։ Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում է նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկը հյուրընկալելու Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով։ Հուսով եմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կընդունեն ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին։
Ֆուտբոլը միավորում է մեզ և ստեղծում հաջողություն։ Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամին, ողջ թիմին և մարզչական շտաբին, ովքեր ցուցադրեցին զարմանալի նվիրվածություն և հաղթական մտածելակերպ փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում»,- ասել է Կոբիաշվիլին։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները մուտք են գործել մարզադաշտ և իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ: Երկրպագուների միջև եղել է քաշքշուկ։
comment.count (0)