1lurer.am: Ես վերադառնամ 2024 թվական. ապրիլին այստեղ ես խոսեցի Իրական Հայաստանի և Պատմական Հայաստանի մասին: Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, ապա կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է: Ցանկացած անուն կարող ենք դրան ասել, բայց եթե խոսքը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել. ընդ որում՝ ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլ ընդհանրապես: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:
«Ես ավելին եմ ուզում ասել. ընդհանրապես մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցն ինչու չի լուծվել: Ես ձեզ կարող եմ ասել, որովհետև 2018 թվականի ապրիլի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում՝ իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունը լուծելու համար մենք պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք:
Որևէ գործողություն. Սերժ Սարգսյանը առաջինն էր, որ 2020 թվի նոյեմբերից հետո դուրս թռավ և ասաց կապիտուլյացիա. ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ հնարավոր գործողություն չկար, որը նույն տրամաբանությամբ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա:
Թիվ մեկ կապիտուլյանտը, որ պրոցեսը բերել հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք` բացի այն, ինչը որ անվանում է կապիտուլյացիա, չկա: Իրենց գործը ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք մտքի տիտան ասում են՝ ես այսօր գործ ունեմ, էն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխեքին թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղներին ուղարկում են ասուլիսներ տալու: Արա, Եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք, եթե բանավիճում ենք՝ եկեք խոսենք: Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)