Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումը կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է:
Հանձնաժողովների անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման։
Հանձնաժողովը նիստում հաստատել է նաև ԿԸՀ, ԸԸՀ, ՏԸՀ կանոնակարգերը։
comment.count (0)