2026-ին կմեկնարկի կենսաչափական անձնագրերի արտադրությունը
10:37 - 01 ապրիլի, 2025

2026-ին կմեկնարկի կենսաչափական անձնագրերի արտադրությունը

2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Կենսաչափական անձնագրերի արտադրությունը կիրականացնի IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Մրցույթին մասնակցում էր նաև AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը։

«Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ։

2023-ի փետրվարի 15-ից քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր չեն տրամադրում։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է՝ «առկա ենթակառուցվածքներն այլևս արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել