Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները:
Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, ինչպես նաև մի շարք համակարգային բնույթի հարցեր։
Առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում առանձին անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրի իրականացման, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության նշանակման, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում չտրամադրելու խնդիրներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությանն օտարերկրյա պետություններում:
Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի, մատչելիության, այդ թվում՝ նոր կառուցվող և վերակառուցվող, նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին:
Պաշտպանի տարեկան հաղորդումն ամփոփում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց լուծման Պաշտպանի առաջարկները:
comment.count (0)