news.am: Շատ դաժան է, ցավը ահավոր է. այս երկրի տերերը, չակերտավոր իշխանավորները ի՞նչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության շոենքի դիմաց անհետ կորած զինծառայողների մայրերի լուռ ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածներից մեկի մայրը:
Դիտարկմանը, որ պաշտոնյաներից տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է՝ իրենց որդիները ողջ լինեն, նա ասաց. «Այդ մենք ենք իրենց ապացուցել, որ այո, մեր որդիները ողջ են, որ իրենց ասածները սուտ են, որ իրենց վրիպակների պատճառով է այսքան բան եղել,: Մենք ապացույցներ, փաստեր, փաստարկներ ունենք, հենց այնպես չենք խոսում:
Մենք չենք ապրում երազներով, որ գիտեք՝ մեր երեխան ողջ է բերեք: Հասկանում ենք՝ պատերազմ է եղել։ Ես տեսանյութով տեսել եմ իմ որդուն, թե ինչպես են գերեվարում, Դրանից հետո ֆոտոռոբոտ փորձաքննությունը քննիչների կողմից սխալ փորձաքննության պատճառով ուրիշի անունը կպցրեցին, իմ որդու անվան հետ ուղարկեցին Ադրբեջան: Եկավ այդ տղան, ասաց, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս տեսանյութի հետ, որ ինքը այլ տեղում է գերեվարվել: Նման վրիպակների պատճառով մենք այսօր հինգերորդ տարին է, չենք լսում մեր երեխաների ձայնը: Կարոտը խեղդում է, ցավը, տառապանքը։ Շատ դաժան է»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջերս ԱԺ-ում անհետ կորածների թեմայով լսումներին, որին մասնակցել են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները, անհետ կորած զինծառայողի մայրն ասաց. «Իմ ոչ մի հարցի չեն կարողացել պատասխանել ԱԺ-ում, բոլոր հարցերս մնացին անպատասխան: Մեր աչքի առաջ կանգնում, ասում էին՝ աշխատում ենք, աշխատում ենք: 5-րդ տարին անգամ չեք կանչել հարցաքննել, թե տղայիս ով տեսավ, ով գլուխը կապեց, ով էր կողքը: Այդ ամբողջ տեղեկությունները ես եմ ձեզ տվել, մենք ենք հավաքել, ամուսինս է եղել տվյալ տարածքում, որտեղից գերեվարել են որդուս: Քանի անգամ ԱԻՆ-ի, Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների Ադրբեջանի հետ է եղել, որ այնտեղ ոչինչ չեն գտել: Բա ու՞ր է լավ իմ որդին։
Մենք այնքան կառույցներ ենք գնացել, այնքան են մեզ ուզում մոլորեցնել, բայց մենքթեկուզ այսօր լուռ կանգնած ենք, հարկ եղած դեպքում զենք էլ կվերցնենք թշնամու դեմ։ Մենք պայքարող մայրեր ենք, մենք կոտրվող չենք, մեզ ուզում են կոտրել, մեր մեջքը ուզում են կոտրել, բայց չեն կարող, մենք մինչև վերջ գնալու ենք, մեր երեխեքին տուն պիտի բերվի։
Ես չգիտեմ ով է սրա գլխավերևում կանգնած, ես չգիտեմ կոնկրետ ում անունը տամ, ես ասում եմ՝ երկրի տերերը չակերտավոր իշխանավորները, մեր մեր մեջքը կոտրողները, մեզ մեր լույսից ու օդից կտրողները, թող իրենք իմանան իրենք ով են»,- ընդգծեց նա:
comment.count (0)