Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան
 |factor.am|
17:13 - 16 ապրիլի, 2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան |factor.am|

factor.am: Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Նա արդեն դիմել է կառավարությանը՝ այցի համար համաձայնություն ստանալու համապատասխան առաջարկով։

Այցի շրջանակներում Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-16-ը Ղավելաշվիլին պաշտոնական այցով Ադրբեջանում է, այստեղ նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ու վարչապետ Ալի Ասադովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել