110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

 |factor.am|
19:27 - 24 ապրիլի, 2025

110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը |factor.am|

factor.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝  ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։

«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության դիմելն անփոխարինելի քայլեր են միմյանց և անցյալը հասկանալու, անկեղծ մոտեցմամբ պատմական վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել