Amnesty International. «Հայաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել»
 |azatutyun.am|
18:18 - 29 ապրիլի, 2025

Amnesty International. «Հայաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ոստիկանության կողմից նախորդ տարի ցուցարարների դեմ կիրառված ուժը «որոշ դեպքերում իրավաչափ չէր», պնդում են աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Amnesty International-ի ներկայացուցիչները։

2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները նշում են․ «Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել