Բենդլերբլոկում Օլաֆ Շոլցի՝ որպես կանցլեր հրաժեշտի հանդիսավոր արարողություն է եղել
11:46 - 06 մայիսի, 2025

Բենդլերբլոկում Օլաֆ Շոլցի՝ որպես կանցլեր հրաժեշտի հանդիսավոր արարողություն է եղել

Բեռլինում՝ Բենդլերբլոկ ռազմական համալիրի բակում երեկ տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքող Օլաֆ Շոլցի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը, փոխանցում է «Դոյչե Վելլեն»։

Ավանդական շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում Շոլցը միասնության և ժողովրդավարական արժեքների պահպանման կոչ է արել։ Նրա խոսքով՝ այսօր՝ մայիսի 6-ին նախատեսվող կառավարության փոփոխությունը «ժողովրդավարական նորմի դրսևորում է»։

Շոլցը կանցլեր լինելու ընթացքի մասին ասել է․ «Իմ ողջ կյանքի մեծագույն պատիվն էր»։ 

Ֆրիդրիխ Մերցին, որը պետք է զբաղեցնի կանցլերի պաշտոնը, Շոլցը մաղթել է «շատ հաջողություն, բախտ ու թեթև ձեռք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել