Մեր երեխաներին թողնում ենք առողջ ապագա. Արսեն Թորոսյանը՝ ծխախոտի դեմ պայքարի օրինագծի մասին |lragir.am|
10:24 - 12 սեպտեմբերի, 2019

Մեր երեխաներին թողնում ենք առողջ ապագա. Արսեն Թորոսյանը՝ ծխախոտի դեմ պայքարի օրինագծի մասին |lragir.am|

lragir.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ծխախոտի դեմ պայքարի նախագիծն ընդունվելուց հետո էական դրույթներն ուժի մեջ են մտնելու 2021-2022 թվականներին։ Դեռ հայտնի չէ, թե ԱԺ-ն երբ կընդունի օրենքը։ «Մենք մարդկանց իրավունքները չենք սահամանփակում, օգտագործման սահմանափակում չկա, կա որոշակի վայրերում օգտագործաման սահմանափակում»

Ըստ Թորոսյանի՝ քննարկումների արդյունքում նաև զիջումների են գնացել, մասնավորապես, խոսքը ժամկետների մասին է։

«Մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այս օրենքի գործողության դեպքում մեկ տարում արդյունք չենք ունենա, բայց 10-15 տարուց է արդյունք լինելու, իսկ այդ ժամանակ մեր երեխաներն են լինելու մեզ նման հասուն քաղաքացիներ, որոնց մենք թողնում ենք առողջ ապագա։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դրան դեմ կլինի»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման օրենքները գործում են արդյունավետ, հատուկ վերահսկողություն սահմանելու կարիք չկա։
«Նույն ՌԴ փորձը, 2014 թվականի հունիսի մեկից են ներդրել օրենքը, երկու օր հետո մոնիթորինգ են արել բոլոր ռեստորններում, 98 տոկոս օրենքի պահպանում են արձանագրել՝ առանց որևէ հսկողության»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել