civilnet.am: Դեռ չենք քննարկել, թե սահմանադրության նոր տեքստը երբ կդրվի հանրաքվեի։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Տասն ամսվա ընթացքում պատրաստ կլինի սահմանադրության նոր տեքստը, այն մշակման փուլում է դեռ»,- ասել է Գալյանը։
Նախարարի խոսքով, սահմանադրության տեքստի մշակումն իրականացվում է արդարադատության նախարարության ներքին ռեսուրսի հաշվին։
«Երբ տեքստը պատրաստ լինի մենք հայեցակարգային առանձին դրույթներ հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն, կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա»,- ասել է նախարարը։
Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ սահմանադրության նոր տեքստը հանրաքվեի դնելուց առաջ բավարար ժամանակ կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա կարծիք ձևավորել։
«Վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրությանը»,- ասել է Գալյանը։
comment.count (0)