Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին
19:30 - 12 հունիսի, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝  ընդգծելով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Քննարկվել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդնումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, իրավահավասարության ապահովումը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է բարեփոխումների նշանակալի առաջընթացը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար օժանդակելու դրանց հաջող իրականացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել