armenpress.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրադրության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումը եղել է կառուցողական։
comment.count (0)