Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ
 |arm.sputniknews.ru|
10:54 - 12 մայիսի, 2025

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում դպրոցի բակում։ Նրանք այստեղից որոշեցին շարժվել դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ծնողներից մեկը` այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ նպատակով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։

«Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարեց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ ժամը 14:00-ին նախարարությունում կքննարկվի Ստեփանյանի բողոքը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են դեպի նախարարություն, շարունակելու ակցիան։ Նրանք պահանջում են, որ ծնողներին ևս ներառեն Ստեփանյանի բողոքարկման դիմումի քննարկման մեջ:

Ի դեպ, արդեն ԿԳՄՍՆ հասած ծնողներին հայտնել են, որ 6 հոգանոց պատվիրակությանը կընդունի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել