Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին
 |civilnet.am|
21:25 - 13 մայիսի, 2025

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 13-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ծավալուն բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Նամակում նա դժգոհություն է հայտնում ԱՄՆ վարչակազմի և «Վրացական երազանք» կուսակցության կառավարության միջև բարձր մակարդակի հանդիպումների և հաղորդակցության բացակայության կապակցությամբ։

Կոբախիձեն նշել է, որ «մի քանի շաբաթ առաջ» նամակ էր ուղարկել Թրամփին և Վենսին, որտեղ արտահայտել է իր կառավարության ցանկությունը՝ «Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը վերականգնելու զրոյից՝ հստակ ճանապարհային քարտեզի հիման վրա»։

Նա ընդգծել է, որ իր նախորդ փորձերը՝ կապ հաստատելու Թրամփի վարչակազմի հետ, մնացել են անպատասխան, և հավելել, որ այդուհետ նույնպես բարձր մակարդակի որևէ շփում տեղի չի ունեցել։

Կոբախիձեն նշել է, որ Վաշինգտոնից այս լռությունը «զարմացրել է Վրաստանի ժողովրդին և կառավարությանը», հաշվի առնելով ԱՄՆ-Վրաստան երկարատև և սերտ հարաբերությունները։ Նա ասել է, որ Թբիլիսին տարածաշրջանում ԱՄՆ-ի «ամենահուսալի գործընկերն» է և վկայակոչել է Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված գործողություններին Իրաքում և Աֆղանստանում՝ պնդելով, որ այդ մասնակցությունը «խնայել է ԱՄՆ-ին 2,5 մլրդ դոլար», ինչը, ըստ նրա, գերազանցում է Վրաստանին տրամադրված ԱՄՆ-ի ամբողջական ֆինանսավորումը։

Կոբախիձեն նաև նշել է, որ այդ գումարը չի ներառում 2008-2011 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսավորումը, որը, ըստ նրա, հատկացվել էր Սաակաշվիլիի կառավարությունը «փրկելու» համար, երբ վերջինս «խորքային պետության» հրամանով սկսել էր 2008-ի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանի դեմ։ «Խոր պետություն» հասկացությունը Վրաստանի իշխող կուսակցության կողմից հաճախ օգտագործվող անհստակ տերմին է, որով բնութագրում են ենթադրյալ ուժեր, որոնք, իբր, փորձում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ և տապալել գործող իշխանությանը։

Կոբախիձեն հավելել էր, որ նշված 2,5 մլրդ դոլարը չի ներառում այն ֆինանսավորումը, որը տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, Ազգային ժողովրդավարական հիմնադրամի (NED) կամ «Սորոսի հիմնադրամի» միջոցով՝ պնդելով, թե այդ միջոցները օգտագործվել են «ռադիկալիզմի և ատելության հրահրման, հեղափոխությունների կազմակերպման, Վրաց ուղղափառ եկեղեցու հեղինակության խարխլման, կրոնական ծայրահեղականության խրախուսման, պետական հաստատությունների թուլացման, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և այլ նմանատիպ նպատակների համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել