Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

 |factor.am|
21:54 - 05 հունիսի, 2025

Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդում է չինական պետական «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի մանրամասներ չեն հաղորդվում։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, միաժամանակ, նշելով, որ դժվար է բանակցել չինացի առաջնորդի հետ։ Այս մասին նա գրել էր Truth Social սոցցանցում։

«Ես միշտ հավանել եմ և միշտ կհավանեմ նախագահ Սիին, բայց նա շատ կոշտ է և չափազանց դժվար է բանակցել նրա հետ»,- գրել էր Թրամփը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել