ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի նախկին արտգործնախարար Մելանի Ժոլիին՝ Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Միրզոյանը ընդգծել է վերջին տարիներին Հայաստան-Կանադա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Ժոլիի անձնական ներգրավվածության ու բարեկամական կապերի կարևորությունը։
«Բարեկամությունն ու անձնական նվիրումը կարող են մեծ շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության զարգացման գործում, և ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում այդպես է եղել Հայաստանի և Կանադայի համար։ Գոհունակություն եմ հայտնում Մելանի Ժոլիին մեր երկրների միջև համագործակցությունը ավելի ամուր և բովանդակալից դարձնելու համար»,- գրել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հաջողություններ է մաղթել Ժոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի իր նոր պաշտոնում։
comment.count (0)