ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կանադայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:49 - 17 մայիսի, 2025

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Կանադայի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, ես ակնկալում եմ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանք. մենք ամուր հիմք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել