Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ կքննարկվի նաև Անդրկովկասի հարցը |factor.am|
18:21 - 20 մայիսի, 2025

Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների․ կքննարկվի նաև Անդրկովկասի հարցը |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 25-27-ն աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի վրա»,- ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ կքննարկվեն նաև ժամանակակից պայմաններում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել